Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում առանձնակի դաժանությամբ սպանության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոս 23,2022 17:40

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին և տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել է 23-ամյա երիտասարդի այրված դի։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ երիտասարդի դին` այրված վիճակում. կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաև մարմնի այլ հատվածների վնասվածքներ։ Վերցվել են փորձանմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031