Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնոն մենք գրչով չէինք պահել, զենքով էինք պահել․ Անդրանիկ Չավուշյանը՝ այն հանձնելու մասին. «Ա1+»

Օգոստոս 26,2022 20:40

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի համար այսօր արդեն շատ դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու իր ապրումները։ Խաղաղ պայմաններում գյուղն անցավ ադրբեջանական վերահսկողության  տակ, երբ 44 –օրյա պատերազմից ժամանակ ու նաեւ հետո կարողացան պահել։

Ոչ մի տարբերակ չկա՞ր այս անգամ պահելու Աղավնոն․ Անդրանիկ  Չավուշյանն այդ հարցն առաջարկում է ուղղել  Նիկոլ Փաշինյանին։ Ասում է՝  եթե  որոշում կայացնողն իրենք լինեին, կպահեին․  «Վստահ եղեք, որ կպահեինք։ Մենք գրչով չենք պահել, մենք զենքով ենք պահել»։

Մինչ 44 -օրյա պատերազմը Աղավնոն մոտ 300 բնակիչ է ունեցել, պատերազմից հետո՝ 170-200։  Անդրանիկ Չավուշյանը անդրադառնում է բնակիչների հասցեին քննադատություններին, թե ինչու դուրս եկան գյուղից առանց պայքարի։

Ասում է՝  պետք է գնահատել այդ մարդկանց, որոնք վերջին երկու տարիներին  մնացել են ադրբեջանցիներով շրջափակված Աղավնոյում, ապրել առանց  էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումների, դժվարություններով, սակայն հույսով, որ իրենց տունը չի հանձնվի ոչ մի փաստաթղթով Ադրբեջանին։

Պատահական չէր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,որ Տեղ գյուղից այս կողմ Ադրբեջան է,- ասում է նա «Ա1+»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 21-ին վարչապետ Փաշինյանն այդպես էր ասել՝ անդրադառնալով  ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։

Անդրանիկ Չավուշյանը  ավելի շատ զարմանում է, որ մեր ժողովուրդը «թույլ տվեց ձեռք քաշել Արցախից»։

«Մենք  տարածքները հետ կբերենք,- հույսը չի կորցնում Անդրանիկ Չավուշյանը,- Բայց մենք ինքնությունն ենք կորցնում»։

Էլ ինչքան պիտի ցավի մեր ժողովուրդը, որ հասկանա այդ,- ցավով ասում է Աղավնոյի գյուղապետը, որի հետ զրուցել ենք, երբ գյուղը գրեթե  արդեն դատարկվել էր, բայց ամբողջովին չէր հանձնվել Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել