Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Իջևանի անտառներում

Օգոստոս 31,2022 16:47 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ շոգ եղանակի պատճառով հրդեհ է բռնկվել Տավուշի մարզկենտրոն Իջևանի անտառներում։

Այս պահին հրդեհը մարել չի հաջողվել։ Քաղաքի տարբեր հատվածներից կարելի է նկատել անտառներից հեռացող ծուխը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել