Ermenihaber. Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը Բաքվում տեղի ունեցող ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Գյորգյունը նշել է, որ Ադրբեջանում արդեն իսկ լայնորեն կիրառվում է իրենց արտադրած ռացիաներն ու այլ կապի միջոցները և ավելացրել. «Մենք ջանք են գործադրում, որ կապի միջոցներից բացի պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր ունեցած փորձը՝ էլեկտրական օպտիկայից մինչև ռադարներ, ինչպես նաև քաղաքացիական ոլորտում մեր առաջարկած լուծումները գրեթե ամբողջությամբ Ադրբեջանում էլ իրացնենք»:
Նա ավելացրել է, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հետաքրքրություն է առաջացել նաև ASELSAN-ի՝ տրանսպորտի, գնացքների անվտանգության համակարգերի և խելացի քաղաքների ոլորտում առաջարկած լուծումների նկատմամբ:
Նշենք նաև, որ օրեր առաջ հայտարարվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ASELSAN-կողմից 250 կգ քաշ ունեցող GFAB-250 LG անվանմամբ ավիառումբ մշակելու վերաբերյալ:


















































