«Կանգնած ենք ծանրագույն մարտահրավերների առաջ, բայց Երեւանը չէր կարող կանգնել, որովհետև կան կարևորագույն շատ հարցեր»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։
Ինչպես գրել էինք, ավագանու այսօրվա նիստում ընդգրկված են 4 հարցեր՝ նախկին 20-ի փոխարեն։ Նիստի օրակարգը կրճատվել է սահմանային լարված իրավիճակով պայմանավորված։
Անի Խաչատրյանը կարճ ելույթ ունեցավ, նշելով՝ մեր առջեւ ծանր մարտահրավերներ են, պետք է պայքարենք․ «Մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանի վրա հույս դնելու չէ։ Ռուսաստանը Ադրբեջանը եւ Թուրքիան նույն եղբայր պետություններն են, երեքն էլ՝ ագրեսոր, նույն վարքի տեր։ Մեր հույսը հայ զինվորն է։ Փառք ու պատիվ հայ զինվորին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ