Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային բախումներով

Սեպտեմբեր 13,2022 23:35

«Ամերիկայի Ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկը սեպտեմբերի 13-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին:

Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, առավելագույն զսպվածություն դրսևորելու և չլուծված բոլոր հարցերը երկխոսության և առկա ձևաչափերի շրջանակներում լուծելու համար։ Նա նաև հորդորում է ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Խոսնակը հայտնել է, որ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնում տարածաշրջանում ընթացող բոլոր միջնորդական ջանքերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930