Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ցուցարարները մեկ ժամ տվեցին ընդդիմադիր պատգամավորներին՝ անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 14,2022 23:35

Բաղրամյան պողոտան փակած բազմահազար քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ, Հայաստան»:

Քիչ առաջ ելույթ ունեցավ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը: Նա կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին գալ ԱԺ՝ հիշեցնելով, որ իրենց ուզած 40.000 քաղաքացին փողոցում է.  «Հենց հիմա գալիս եք այստեղ ու անվստահություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Դուք շատ լավ գիտեք, որ ժողովրդի մեծ մասը ձեզ ընտրել է միայն նրա համար, որ Նիկոլը չընտրվի: Հիմա այդ ժողովրդի կամքը կատարեք: Մենք ժամանակ չունենք, հիմա եկեք այստեղ, մտեք ձեր առանձնասենյակները, ստորագրեք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը, բերեք այստեղ ցույց տվեք, մենք սպասում ենք: Եթե այդ թուղթը ստորագրեք, ՔՊ-ի պատգամավորներին մենք կստիպենք ստորագրել: Վաղը Նիկոլ Փաշինյանը վարչապետ չպետք է լինի: Ժողովուրդը ձեզ մեկ ժամ է տալիս: Մենք պետք է զբաղվենք մեր հայրենիքի պաշտպանությամբ: Ստում է, թե մեր հայրենիքում զենք չկա: Պահեստները զենքով լի են, զինվորներին չեն տալիս: Այդ զենքը մեր հայրենիքում է, ուրեմն մերն է: Հայաստանն ազատագրվելու է, թույլ չենք տա Հայաստանը դարձնել Սիրիա»:

Կարին Տոնոյանը հավաքվածներին փոխանցեց նաեւ զինվորների ուղերձը՝ ազատեք մեր թիկունքը թշնամիներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930