Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ասֆալտապատվել է Այգեհովիտի կենտրոնական ճանապարհը

Սեպտեմբեր 18,2022 00:04

Ասֆալտապատվել է Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցը։

Այդ մասին Aravot.am–ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանի  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնից։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են 2022թ-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Ընթացքի մեջ են նաև Աչաջուր, Սևքար, Խաշթառակ բնակավայրերի և Իջևան քաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Իջևանի համայնքապետարանից նաև տեղեկացրեցին, որ զուգահեռաբար ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում խոշորացված համայնքի Աչաջուր բնակավայրում, որտեղ արդեն սկսվել է սելավատարների կառուցումը։ Հավելենք, որ նույն ծրագրի շրջանակներում՝ ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև ջրագծերի նորոգման և կառուցման աշխատանքները։

Լիա Ճաղարյան

Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930