Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը. Վանեցյան

Սեպտեմբեր 21,2022 15:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։

Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։

Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։

Հետևաբար՝ խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։

Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930