Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առարկայական բանակցություններ կսկսեն. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 30,2022 22:33

«Խիզախություն է համարվում, երբ մենք այսքան կորուստների ու դառնությունների միջով անցնելով՝ խոսում ենք խաղաղության մասին, խոսում ենք թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու մասին: Իրենք են դա խիզախություն համարում, որովհետեւ տեսնում են, որ ամեն այդպիսի շեշտադրում էմոցիոնալ քննադատությունների է արժանանում, ի հեճուկս այդ քննադատությունների՝ մենք փորձում ենք գնալ այդ օրակարգով: Այս բոլոր փորձությունների միջով անցնելով՝ մենք կարծում ենք, որ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակցությունները եւ մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել: ԱԳ նախարարը մեկնելու է ու հոկտեմբերի 2-ին  հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվի առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ:

Շատ քննարկվում է՝ վայ ստորագրեց, վայ ստորագրելու է: Տպավորություն է ստեղծվում, որ ստորագրության նախապատրաստված թուղթ կա սեղանին ու հիմա խնդիրն այն է՝ ստորագրենք, թե չստորագրենք: Եթե այդպես լիներ, բավականին լավ կլիներ, խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորագրման  ոչ մի փաստաթուղթ չկա:  Եթե լիներ, կնշանակեր, որ աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա, ստորագրենք, թե չստորագրենք…եթե նախագիծ կա, այդ նախագծերը մեր կողմից են պատրաստված, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Եթե մենք ենք այդ նախագծերը պատրաստել, բնականաբար, պատրաստ ենք ստորագրել, ցավոք, պատրաստ չէ ստորագրել Ադրբեջանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930