Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում»․ Անդրանիկ Հարությունյանը՝ Փաշինյանի ու «թավշյա» հեղափոխության մասին

Հոկտեմբեր 07,2022 17:15

Դերասան Անդրանիկ Հարությունյանը 2018թ «թավշյա» հեղափոխության հռետորներից է եղել։ Նա իր հարցազրույցներում ասում էր, թե մարդիկ փողոցներում վերջապես ժպտում են, ու վերջին 20 տարում ինքը նման ժպտուն դեմքեր չի տեսել, կոչ էր անում միանալ մեծամասնությանը եւ սատարել «թավշյա» հեղափոխությանը։ Նա, ի թիվս այլ հանրային դեմքերի, հենց Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնում։

Aravot.am- ը Անդրանիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ եթե այն ժամանակ իմանար, որ մեր երկիրը նման ծանր վիճակում է հայտնվելու, կորցնելու ենք Արցախը, կգովերգե՞ր հեղափոխությունը եւ նրա առաջնորդներին։ «Հիմա դուք զանգել եք ու լուրջ հա՞րց եք տալիս»,- նախ ի պատասխան ասաց նեղսրտած դերասանը։

Երբ պնդեցինք, որ պատասխանի մեր հարցին, հետեւյալն ասաց․ «2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք․․․Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ օգտագործվեց-Գ․Հ․), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31