Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պարտվել է թե’ խորհրդարանում, թե’ խորհրդարանից դուրս». Ռուբեն Հակոբյան

Հոկտեմբեր 10,2022 18:17

«Երբ իմացա Վեհափառի նախաձեռնած հանդիպման մասին, ոգևորվեցի, որովհետև մտածեցի, որ կբարձրացվի այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել։ Ինչպես կարող ես ինքդ բանակցել քեզ ծեծողի հետ, ինչ պետք է բանակցես»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ասաց նախկին պատգամավոր , հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Նա նշեց, որ հավաքվածներից ամենաշատը Նիկոլին ատում է Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն սատարում է, որպեսզի ապացուցի, որ ինքը ճիշտ էր։

«Այդ ֆորմատով հանդիպումներից ես հեռանկար չեմ տեսնում։ Հիմա իրական ընդդիմությունը պետք է հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ, իսկ ընդդիմությունը պարտվել է թե’ խորհրդարանում, թե’ խորհրդարանից դուրս։ Ընդդիմությունը գործել է անծրագիր, բոլոր գործողությունները եղել են իրադրային, արդյունքում ոչ մի օգուտ չտվեցին»,- հայտարարեց նախկին պատգամավորը’ հավելելով, որ նույնիսկ սեպտեմբերի 13-14-ին, երբ 40 հազար միտինգավորներ փողոց էին դուրս եկել, մենք չունեցանք պրոֆեսիոնալ ղեկավարություն, հակառակ դեպքում այսօր արդեն իշխանափոխությունը կատարված կլիներ. «Խորհրդարանական ընդդիմությունն էլ այդ ժամանակ նստել, սպասում էր, որ իշխանական խմբակցությունը թույլ տա, ստորագրություն բերի, որ վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսեն։ Բա հետո, չբերեց, բա հետո»։

«Ժողովուրդը երկու անգամ ցույց է տվել, որ ինքը ղեկավարի կարիք ունի։ Նախ նոյեմբերի իննին, հետո սեպտեմբերի տասնչորսին։ Բայց պարզվեց, որ մենք չենք կարողանում այդ ժողովրդին կառավարել, ավելին, երբեմն ասում են «ժողովուրդ, չեք գալիս, եկեք, որ անենք», եկել էին, երկու անգամ եկել էին, ինչ արեցիք»,- ասաց Հակոբյանը։

Բանախոսի պնդմամբ անհրաժեշտ է դուրս գալ կուսակցական խաղերից, ձևավորել իրական պրոֆեսիոնալների ղեկավար կազմ, այլապես ընդդիմության այս վիճակը Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է։

«Ես հիշում եմ 90-ականների Գերագույն Խորհուրդը, որտեղ լուրջ քաղաքական լանդշաֆտ կար, նայում եմ այսօրվա Ազգային ժողովին և մտածում, որ գուցե արժանի էինք։ Արժանի էինք, որ մեզ ղեկավարի փողով հոդված գրողը, մեր խորհրդարանի ղեկավարը պորտապար պարի»,- ասաց Հակոբյանը։

«Այնուամենայնիվ, ես այս իրավիճակից տեսնում եմ ելք։ Ես այն տեսնում եմ Սարդարապատի օրինակով, Սարդարապատի կրկնությամբ։ Թող ընդդիմությունն ունենա պրոֆեսիոնալ ղեկավար կազմ, սրանք մեկ օր էլ չեն մնա, կփախչեն։ Խելոք խոսելը քիչ է, ժողովուրդը ուզում է տեսնել այն որձությունը, որը ձեր մեջ կա»,- հայտարարեց բանախոսը։

Ամփոփելով ասուլիսը Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հայ ժողովուրդն անցել է սխալվելու և դավաճանվելու լիմիտը, ժամանակն է կանգնեցնել գահավիժումը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31