Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Մենք պատրաստվում ենք մի քանի ամսից տեղի ունենալիք նոր ընտրություններին»

Հոկտեմբեր 14,2022 21:40

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ,

սեպտեմբերի 25-ի ընտրություններում ձեր կողմից մեզ տրված մանդատը, ինչպես պատվիրակել էիք, այնպես էլ իրացվել է․ այն չի ծառայելու ո՛չ նախկինների վերադարձին, ոչ էլ ներկաների վերարտադրությանը։

Մեր կայացրած որոշման արդյունքում Սիսիանում տեղի կունենան նոր ընտրություններ, քանի որ մնացած ուժերը ևս հետևել են մեր օրինակին՝ վայր դնելով իրենց մանդատները։

Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք ընդառաջ գնային մարդկանց կամքին և նպաստեին Սյունիքում համերաշխության մթնոլորտում կառավարմանը, բայց արդյունքում ունենք ստեղծված իրավիճակը։

Հետևաբար մենք պատրաստվում ենք մի քանի ամսից տեղի ունենալիք նոր ընտրություններին, համաձայն ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի։

Սիրելի՛ սիսիանցիներ, մեր այս քայլով ձեզ ենք վերադարձնում  Սիսիան համայնքի ղեկավար ընտրելու ձեր իրավունքը, և հետևաբար դեռ կհանդիպենք, կզրուցենք, ավելի պարզ կներկայացնենք մեր դիրքորոշումը և ձեր համայնքը զարգացնելու մեր միասնական անելիքները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31