Լրահոս
Օրվա լրահոսը

Էլմիրա Կարապետյանը կմասնակցի 2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերին

Հոկտեմբեր 16,2022 17:25

Հրաձգության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Մեր դիպուկահար մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակոց մրցաձեւի որակավորման փուլում  582 միավորով 109 մասնակիցների մրցակցությունում 7-րդ արդյունքով մտել է եզրափակիչ: Էլմիրան ուժեղագույնների պայքարում բարելավել է արդյունքն ու դիրքը: Խոցելով 600.9 միավոր՝ նա բարձրացել է հինգերորդ հորիզոնական եւ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցել է եւս երկու մարզիկ: Ատրճանակ ձեւում Բենիկ Խլղաթյանը 576 միավորով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան մրցաձեւում Հրաչ Բաբայանը 625,3 միավորով բավարարվել է 47-րդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31