Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Զատուլինը թող գնա Բաքվից կամ Մոսկվայի լեգենդներ հորինի, թե իբր Հայաստանը պարտավորվել է միջանցք փոխանցի Ադրբեջանին կամ Ռուսաստանին»

Հոկտեմբեր 26,2022 01:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ Պետական դումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Զատուլինը ասել է, որ Հայաստանը պարտավորվել է միջանցք տա Ադրբեջանին (կամ Ռուսաստանին) և, ըստ այդմ, պետք է տա այդ միջանցքը։

Նման բաներ մեկ էլ Ալիևն է հորինում` Հայաստանի տարածքից կտոր պոկելու իր ցանկությունը հիմնավորելու համար։

Բայց Ալիևը, ի տարբերություն Զատուլինի, չի ձևացնում, որ ինքը մեր դաշնակիցն է և Երևանում չի կազմակերպում տարբեր ակումբների ժողովներ։

Հետևապես Զատուլինը թող գնա Բաքվից կամ Մոսկվայի լեգենդներ հորինի, թե իբր Հայաստանը պարտավորվել է միջանցք փոխանցի Ադրբեջանին կամ Ռուսաստանին։

Բայց քանի դեռ մենք գոնե որոշ չափով անկախություն ունենք, մենք չպետք է ձևացնենք, որ նման մտքեր հնչեցնողին դաշնակից ենք համարում։

Հ.Գ. Իրականում Զատուլինի մուտքն արգելելը պատմական քայլ էր։ Կամ, պատմական քայլի սկիզբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31