Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով

Հոկտեմբեր 27,2022 18:26

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը կազմակերպված «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող մանկատան սաների կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցում էին Հանրապետության տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։

Պաշտպանը զրուցել է սաների հետ, ծանոթացել Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։

Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ քննարկել է Պաշտպանի հաստատության կողմից նախորդ տարի Գավառի մանկատուն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում առաջարկությունների կատարման ընթացքը։

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31