Լրահոս
Օրվա լրահոսը

Նենսի Փելոսիի ամուսինը «դաժան հարձակման է ենթարկվել»

Հոկտեմբեր 28,2022 23:45

«Ամերիկայի ձայն». Ուրբաթ օրը, հոկտեմբերի 28-ին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին «դաժան հարձակման» է ենթարկվել, նշված է նրա գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, «Հարձակվողը կալանավորված է, և հարձակման դրդապատճառները հետաքննվում են… Պարոն Փելոսին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա ստանում է գերազանց բժշկական օգնություն և ակնկալվում է լիարժեք ապաքինում»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակը հարձակման պահին տանը չի եղել: Հարձակման հանգամանքները, կամ տուն ներխուժելու դրդապատճառները հայտնի չեն:

Հարձակումը տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ առաջ, ինչը հնարավոր վտանգի տակ է դրել դեմոկրատերի կողմից Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը:

82-ամյա Փոլ Փելոսին, ով ունի Սան Ֆրանցիսկոյում գործող անշարժ գույքի և վենչուրային կապիտալի ընկերություն, մայիսին մեղավոր է ճանաչվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու հետևանքով ավտովթարի ենթարկվելու մեղադրանքում: Նա դատապարտվել էր հինգ օրվա ազատազրկման Կալիֆորնիայի Նապա շրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31