ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսիի գրառումն X սոցիալական ցանցում
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ընթացքում սպանված 1.5 միլիոն հայերին։
Ես հպարտ եմ, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էի այն ժամանակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Եվ ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել Կոնգրեսական պատվիրակությունը՝ այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին։
Այս ողբերգության պատմությունը հաստատելով՝ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ նման սարսափը երբեք այլևս չկրկնվի։


















































