Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերականգնվի Հաղարծնի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հոկտեմբեր 28,2022 23:30

Բարերարների աջակցությամբ կվերականգնվի դեռևս 1840-ական թվականներին կառուցված` Տավուշի մարզի Հաղարծին գյուղական բնակավայրի  Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Դիլիջանի համայնքապետարանից։

Եկեղեցին կառուցվել է 1840-ական թվականներին և գտնվել է Հաղարծին վանական համալիրի հոգածության ներքո:  1900-ական թվականների սկզբին եկեղեցու տանիքը փլվում է. գումար հայթայթելու մի քանի ձախողված փորձից հետո եկեղեցին այդպես էլ մնում է չվերանորոգված:

Այս տարվա սկզբին՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ, որը նաև այդ գյուղի զավակ է, բարեկարգվել է եկեղեցու տարածքը, իսկ սեպտեմբերի 28-ին մատուցվել անդրանիկ Սուրբ Պատարագը՝ Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ:  Վերջին անգամ եկեղեցում  Սուրբ Պատարագ էր մատուցվել մոտ 100 տարի առաջ։

Հոգևոր կյանքի վերազարթոնքից հետո էլ  առաջանում է եկեղեցին վերակառուցելու գաղափարը։  Դիլիջանի համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ արդեն իսկ բազմաթիվ հանգանակություններ են կատարվել  գաղափարն իրագործելու համար։

Պատրաստ է նաև եկեղեցու վերականգնման նախագիծը, որը կյանքի կկոչվի առաջիկայում։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31