Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը ակնկալիքներ ունի «նախկին նախագահներ- Լեւոն Տեր-Պետրոսյան» ձեւաչափից

Հոկտեմբեր 31,2022 14:12

Ինչո՞ւ սեպտեմբերի 2-ից հետո հանրահավաք չեք արել՝ հարցին, այսօր կայացած մամուլի ասուլիսում «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ որեւէ բան իրենց համար ինքնանպատակ չի եղել, իրենք ունեն մարտավարական քայլեր եւ այն ժամանակ հայտարարել են պայքարի՝ այդ փուլի որոշակի դադարի մասին, հիմա նոր փուլ է սկսվում: Նա վստահեցրեց, որ այս պայքարը որեւէ պարագայում եւ երբեք չի դադարելու, քանզի դա կլինի հայ մարդու եւ հայ ժողովրդի պարտությունը: Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ «Դիմադրության» շարժմանը նոր թափ է հաղորդելու Արցախում երեկ տեղի ունեցածը: Պայքարի հետագա քայլերի եւ գործողությունների մասին կհայտարարվի հանրահավաքի ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարց հնչեց նաեւ Վեհափառի մասնակցությամբ ՀՀ երեք նախագահների հանդիպման մասին, որից հետո առաջին նախագահը հայտարարեց, որ այդ ձեւաչափով օրակարգը սպառված է, ինչից հետո նախագահների հանդիպում չի կայացել:

«Այն օրակարգը, որ դրված էր սեղանին, երբեք չի կարող սպառված լինել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Պետք է արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունը, այն քայլերն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ եւս դա փաստեց: Այն ձեւաչափը, որի մասին հայտարարել ենք, այո, այդ ձեւաչափով առնվազն մինչեւ հիմա ակնկալիքներ կան: Ի՞նչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում կլինի՞, ի՞նչ արդյունքներ կլինեն, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքները կան եւ դա շատ բնական է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31