Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլագարակում այս տարվա բերքից գյուղացին գոհ չէ

Նոյեմբեր 03,2022 15:44

Լոռիում աշնան վերջին բերքն են հավաքում: Գյուլագարակ բնակավայրի բնակիչ տիկին Նունեն ասում է, որ նախորդ տարի տնամերձ հողատարածքից ավելի շատ բերք է հավաքել: Այս տարի ո՛չ ընկույզ կա, ո՛չ խնձոր: Եղածն էլ կարկուտն է վնասել. «Ամեն տարի լավ բերք ենք ունեցել, այս տարի չկա: Կարկուտը լրիվ փչացրել է: Մեր ուտելու համար ենք հիմա մենակ խնձոր քաղել, չենք կարա ծախենք, քիչ է, չկա»:

Բնակիչներն ասում են, որ այս գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր: Իսկ որպես կարկուտից տուժած բնակիչներ՝ աջակցություն կառավարության կողմից չեն ստացել. «Այս տարի մարտ ամսից մինչեւ մետր ու կես ձյուն տեղաց, դրանից հետո միանգամից չորը սկսվեց: Քանի որ հողերը ջրովի չեն, այդ պատճառով գյուղացին շատ բերքից զրկվեց»,- ասում է համայնքի բնակիչ Ավետիք Մարիկյանն ու շարունակում. «Տեխնիկան, վարելը թանկ, դիզվառելիքը թանկ: Եթե սեփական տեխնիկա էլ չունես, արդեն բարդություն է: Դրա համար ես իմ 2 հա հողը տվել եմ Վարդաբլուրի Վռամին: Գոհ եմ, էդ մարդը հարմար բերք է տալիս, չեմ դժգոհում: Իսկ մինչեւ էդ ստիպված տալիս էինք խոտհարքի տակ, դա էլ շատ չնչին գումար էր: Նույնիսկ հարկերն էլ չէր դուրս գալիս»:

Այս բնակավայրում ոչ բոլորն են ցորեն ու կարտոֆիլ ցանել. «Պարարտանյութը շատ թանկ է, սերմացուն թանկ, տրակտորները թանկ են: Ժողովուրդը չեն կարողանում հասցնեն, որ իրենք իրենց հողերը մշակեն: Ստիպված հողերը տալիս են ուրիշներին, որ կարողանան գոնե այդ բերքից օգտվեն: Անասուն ես պահում, գյուղն արոտավայր չունի, չգիտեմ,ամեն ինչ թանկ է»,- ասում է համայնքի մեկ այլ բնակիչը:

Գյուլագարակցիներն ասում են, որ այս տարի խոտի 1 տուկը վաճառում են 800-1000 դրամով: Այնինչ նախորդ տարի վաճառել են մինչեւ 1500 դրամով: Ասում են, բացի եղանակային պայմաններն այս տարի ցորենին ու կարտոֆիլին վնաս են տվել նաեւ կրծողները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930