Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քննարկել են նաև ՄԻԵԴ վճիռների կատարման փուլում ՄԻՊ-ի ներգրավման, ՄԻԵԴ ներկայացված գանգատներով որպես 3-րդ կողմ հանդես գալու վերաբերյալ հարցեր

Նոյեմբեր 24,2022 18:09

Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատաժողով «ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողություն/Կանոն 9» թեմայով։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատից:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները խոսել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում դերակատարների ներգրավման գործընթացների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումների ներկայացման փուլերի և ընթացակարգերի մասին:

ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի մանդատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման ոլորտում, ինչպես նաև կիսվել են Կանոն 9-ի շրջանակում ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացված Պաշտպանի հաղորդակցությունների լավագույն փորձով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկման առարկա են դարձրել նաև ՄԻԵԴ վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման, ինչպես նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ հանդես գալու վերաբերյալ գործնական հարցեր:

Կողմերը խոսել են նաև ԵԽ Նախարարների կոմիտեի Կանոնների վերջին զարգացումների, ինչպես նաև պետության կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացի ներկա իրավիճակի մասին։

Հանդիպման ավարտին երկու գրասենյակի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել և ձեռք են բերել շարունակական համագործակցության պայմանավորվածություն՝ նախանշելով համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Միջոցառումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930