Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վերջին 15 տարում՝ ավելի քան 25 լայնածավալ բարեփոխում. Հայաստանի ներդրումային խորհուրդը տոնում է 15-ամյակը

Նոյեմբեր 30,2022 15:39

Այս 10 տարվա ընթացքում ՀՀ կառավարության՝ Ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ մշակված բարեփոխումների պորտֆելը բավականին ծավալուն է, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի հանդիսությանը:

Համբարձում Մաթեւոսյան

Նա նկատեց, որ այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Ներդրումային խորհրդի ձևաչափը ծառայել է որպես պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակ:

«Այն հնարավորություն է տվել գործարար շրջանակների հետ սերտ համագործակցել, բացահայտել մասնավոր հատվածի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և առաջարկել լուծումներ՝ ուղղված Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը: (…) Շուրջ 2 տասնյակը գերազանցող առանձին նախաձեռնությունները նշանակալի ազդեցություն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու, Հայաստանում ձեռներեցության և գործարարության մշակույթը խթանելու գործում: Մեր համագործակցությունը բիզնես միջավայրի և ՓՄՁ գործող իրավակարգավորումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պետք է լինի շարունակական »,-ասաց Մաթևոսյանը:

The 15th anniversary of the Investment Council of the European Bank for Reconstruction and Development of Armenia was celebrated at the Congress Hotel of Yerevan, Armenia

Լրագրողների հետ զրույցում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ գնահատեց: «Այն հեշտացնում է բիզնեսի կյանքը Հայաստանում, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, օրինակ՝ անցած տարի համատեղ ջանքերով կարողացանք փոխել պետական գնումների ներքո բանկային երաշխիքների տրամադրման կարգը, որը շատ մեծ տնտեսական արդյունք տվեց, միանգամից մի քանի հարյուր միլիարդ դրամի ռեսուրս ազատվեց և լցվեց շուկա, բացի այդ՝ ներդրումային խորհուրդը փոքր ու միջին բիզնեսի աջակցման նախագծերը շատ արդյունավետ են: Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ծավալն աճել է 51 տոկոսով, ինչը ցույց է տալիս, որ ներդրումներին ուղղված մեր արդյունաբերական քաղաքականությունն իր պտուղները տալիս է և մենք պետք է մեր ջանքերը բազմապատկենք և ներդրումների ծավալը հասցնենք ՀՆԱ-ի 25 տոկոսին, այժմ 18 տոկոսի սահմանում է»,-ասաց նա:

Կատարինա Բյորլին Հանսեն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենը նշեց, որ Հայաստանն առաջինն է, որտեղ ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծվեց Ներդրումային խորհուրդը: Նրա խոսքով, այս 15 տարիների ընթացքում խորհուրդը յուրօրինակ հարթակ դարձավ գործարար շրջանակների և կառավարության միջև բաց և անկեղծ զրույց ու գործակցության համար:

Հովսեփ Պատվականյան

«Վերջին 15 տարվա ընթացքում ունեցել ենք ավելի քան 25 լայնածավալ բարեփոխում: Դրանցից ամենաթարմը բարձր որակավորում ունեցող մասնագետների ինտեգրման ծրագիրն է, որի շրջանակում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավող բիզնեսները հնարավորություն են ունենում ստանալ աշխատավարձի մինչև 70 տոկոսի փոխհատուցում՝ ամսական ոչ ավելի, քան 4500 դոլարը»,-ասաց Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև հուշագրի հիման վրա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930