Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնություն` «Մեյջորել Արմենիա» կազմակերպության հետ համագործակցությամբ

Դեկտեմբեր 02,2022 19:00

 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Մեյջորել Արմենիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ բաշխեց սննդի և հիգիենիկ պարագաների  314 փաթեթ: Կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին փաթեթավորման և բաշխման աշխատանքներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությանը պարբերաբար միանում են կորպորատիվ հատվածի մեր գործընկերները, ինչի շնորհիվ կարողանում ենք ընդլայնել մեր շահառուների շրջանակը և տրամադրվող աջակցության ծավալները:

Մեյջորել Արմենիան 4 միլիոն ՀՀ դրամ նվիրատվություն էր կատարել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին աջակցելու նպատակով:

Մեյջորելը աշխարհի շուրջ 44 երկրից ավելի քան 60 լեզվով բիզնես գործընթացների սպասարկում իրականացնող միջազգային ընկերություն է, որի հիմնական կորպորատիվ արժեքների՝ Ստեղծարարության, Գերազանցության և Հարգանքի համատեքստում առանցքային նշանակություն ունի սոցիալական պատասխանատվությունը։ 2019 թվականից հիմնադրված երևանյան մասնաճյուղը՝ ավելի քան 400 աշխատակիցներով, այս համայնքային աջակցության այս առաքելությունը դարձրել է իր գործունեության առաջնային օրակարգերից մեկը։

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

 Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031