Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երևանյան հեռանկարները ներկայացնում է «Ֆորմիդաբլը Ազնավուր» նախագիծը

Դեկտեմբեր 04,2022 20:50

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆորմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, ով նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու»,  «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:

Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանակների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրված հարգանքի ամենամեծ տուրքը:

Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների:

«Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը»:

«Ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին»:

«Իրահան հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար»:

«Ժյուլ Գրիսոնը, ով կատարում է Լեգենդի երգերը, առանձնանում է իր հազվագյուտ տաղանդով»:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031