Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված հուշամրցաշար՝ Քաջարանում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2022 17:12

Քաջարանում դեկտեմբերի 10-ին կազմակերպված բռնցաքամարտի հուշամրցաշարը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Մինչ մեկնարկը՝ հյուրերը, մարզիչներն ու մարզիկները՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ, այցելեցին Քաջարանի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան բոլոր հերոսամարտերում նահատակվածներին։  Արդեն մարզադահլիճում, ծաղիկներ եւ հուշանվերներ հանձնվեցին՝ 44 օրյա պատերազմում զոհված քաջարանցիների ծնողներին, կանանց եւ զավակներին, որից հետո Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ տրվեց հուշամրցաշարի մեկնարկը։

Մրցաշարին մասնակցեցին Երեւանից, Արցախից եւ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած 120 մարզիկներ։

«Սպորտի զարգացումն ու խրախուսումը Հայաստանում օրվա հրամայական եւ պահանջ են՝ առողջ սերունդ եւ ուժեղ բանակ ունենալու ակնկալիքով, որ յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի՝ իր հնարավորության սահմաններում աջակցելու սպորտի ամենատարբեր ոլորտների զարգացմանը»,-իր խոսքում նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Համայնքի ղեկավարը, դիմելով մարզիկներին, հորդորեց անել առավելագույնը, որպեսզի աշխարհի մրցաշարերում հաղթողների ցանկում միշտ հայերի, ինչու չէ՝ նաեւ այսօրվա առաջնության մասնակիցների անունները հնչեն։

«Համոզված եմ,  մրցաշարից հետ կվերադառնան մեծ տպավորությամբ, եւ ամեն տարի պետք է ընդլայնել նմանօրինակ հուշամրցաշարերի աշխարհագրությունը՝ հնարավորություն տալով սաներին՝ բացահայտելու իրենց ֆիզիկական կարողությունները»,-ասաց Մանվել Փարամազյանը։

Ավելացնենք, որ անցած ամիս էլ Քաջարանում ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն էր կազմակերպվել։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ մրցաշարի ծախսերը հոգացել էր «Աժդանակ» ընկերությունը։ Նշենք, որ վերջինս բարեգործական շատ ծրագրեր է իրականացնում Քաջարանում եւ նրա սահմաններից դուրս։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031