Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները առայժմ միջին մակարդակի արդյունքներ են ցույց տալիս

Դեկտեմբեր 12,2022 17:28

Կոլումբիայի մայրաքաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որը նաեւ Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի:

Երեկ ուշ գիշեր Հայաստանի հավաքականից Բոգոտայի մրցահարթակում պայքարի մեջ ներգրավվել են 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը, որն ընդգրկված էր ուժեղագույնների խմբում եւ Վարդան Մանուկյանը, որը հանդես եկավ «B» խմբում: Փորձառու Անդրանիկ Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 352 (166+186) կգ արդյունք եւ բավարարվել 12-րդ տեղով, իսկ Վարդան Մանուկյանը 345 (155+190) կիլոգրամով բավարարվել է 18-րդ հորիզոնականով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031