Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարիների ընթացքում արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2022 11:12
hark

Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր ՀՀ վարչապետ դառնալուն պես ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաեւ այն աուդիտի ենթարկել:

2021 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս արդեն հերքեց ավելի քան երկու տարի առաջ հնչեցրած իր իսկ խոսքը՝ հայտարարելով. «Պարտքից եկեք չվախենանք. երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Եվ, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է։ Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում է 9 մլրդ 933 մլն դոլար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031