Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում հայտնաբերվել է պարանոցը կտրած կնոջ դի․ Shamshyan.com

Դեկտեմբեր 25,2022 12:30

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 34-ամյա Ցոլինե Մ.-ն էր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031