Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը խանդի հողի վրա. մանրամասներ՝ ահասարսուռ սպանությունից

Դեկտեմբեր 29,2022 12:30

Aravot.am-ի տեղեկություններով՝ Վանաձորում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած սպանությունը եղել է խանդի հողի վրա: 38-ամյա տղամարդը, որը սպանել է կնոջն ու այդ մասին ահազանգել ոստիկանություն, կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ, ինչի համար էլ նրան կյանքից զրկել է պարանոցը կտրելու եղանակով: Ընտանիքը, մեր տեղեկություններով, բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիք էր, կինը Ղուրսալի համայնքի դպրոցի ուսուցչուհի էր, ֆիզիկա էր դասավանդում, ուներ երկու անչափահաս երեխա:

Ղուրսալիի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածի ամուսինը շատ խանդոտ էր ու անձամբ էր ամեն օր կնոջը Վանաձորից բերում Ղուրսալի աշխատանքի եւ գալիս հետեւից տուն տանելու. «Բացառվում է Ցոլինեի՝ վարքից թույլ լինելու հանգամանքը: 13 տարի մեր դպրոցում է աշխատել, մենք այդ երեխուց ոչ մի վատ բան չենք տեսել: Շատ համեստ, կազմակերպված, օրինակելի, պարտաճանաչ, էլ բառերս չի բավականացնում, որ բնութագրեմ այդ խելոք, համեստ աղջկան: Հոգատար մայր, սիրված կին, լավ ուսուցիչ,  կոլեկտիվում սիրված, հարգված»:

Վերջին անգամ դպրոցում Ցոլինեին տեսել են դեկտեմբերի 23-ին. «Ինքը շատ զուսպ էր, բայց այդ օրը շատ տխուր էր: Ես անձամբ եմ հարցրել, ասել եմ՝ դուրս չես գալիս Ցոլինե ջան, ասաց՝ մի քիչ խնդիրներ ունեմ: Բայց իր հասակակիցների հետ էլ ոչ մեկի հետ չի կիսվել, նույնիսկ հարազատների հետ չի կիսվել, երեւի չի ցանկացել խնդիրները բարձրաձայնել: Չի խոսել՝ ինչ խնդիր ունի, չմանրացավ»:

Սպանված կնոջը հուղարկավորել են ծննդավայրում՝ Լեռնավան համայնքում: Այս համայնքի ղեկավարը Ցոլինեին ազգական էր, մեզ հետ զրույցում ասաց՝ շոկի մեջ են: Շատ տեղեկություններ մեզ հետ զրույցում Լեռնավանի ղեկավարը չհայտնեց, միայն ասաց՝ Ցոլինեին խանդելու պատճառներ չկար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031