Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ Արցախի մեր հայրենակիցները գտնվում են դժվարությունների մեջ, սպասելի է, որովհետեւ անկախության ճանապարհը շատ բարդ ճանապարհ է». Աղազարյան

Հունվար 03,2023 22:22

Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ արցախցիները շրջափակման պատճառով ճգնաժամային իրավիճակում են, դուք՝ որպես պատգամավոր, ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում:

Նա պատասխանեց. «Ես կդժվարանամ ամբողջական լուծումների փաթեթը ներկայացնել, բայց կարող եմ համոզվածությամբ ասել՝ այն, ինչ արվում է մեր իշխանությունների կողմից, դրանք ճշտագույն քայլեր են: Իսկ այն, որ մեր հայրենակիցները գտնվում են դժվարությունների մեջ, դա նաեւ սպասելի է, որովհետեւ անկախության ճանապարհը շատ բարդ ճանապարհ է»:

Ճշտեցինք՝ հիմա անկախության ճանապա՞րհ են անցնում արցախցիները՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բա ո՞նց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031