Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին

Հունվար 28,2023 21:01

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:

Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:

Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը:
Ստեղծված իրավիճակում կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար:

ԱՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031