Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիները սոցիալական հարթակներն օգտագործում են ռազմական գաղտնիք հրապարակելու համար»․ԱԽ քարտուղար

Փետրվար 14,2023 18:22

Խորհրդարանում այսօր փակ քննարկում էր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։ Քննարկվում էր կառավարության հեղինակած եւ շրջանառության մեջ դրված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Տեղեկատվական անվտանգության ոլորտում արդեն իսկ փորձ ունենք։ Նկատի ունեմ 44-օրյա պատերազմի փորձը, որը մեզ այս ուղղությամբ մտածելու առիթ է տվել։ Օրենքը վերջնական չի, քննարկումներ են ընթանում։ Շարունակելու ենք լսել հարցով  մտահոգ մարդկանց։ Այսօրվա քննարկման նպատակը դա է» -լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Թե ինչ նպատակ են հետապնդում այս նախագծով՝ Արմեն Գրիգորյանը նշեց․ «Ուզում ենք, որ պետությունը հնարավորություն ունենա սահմանափակումների։ Բայց եւ չենք ուզում, որ պետությունը միանգամից հասնի այդ սահմանափակումներին, այլ ուզում ենք, որ կրթության, գիտելիքի մեջ ներդրում անենք։ Օրինակ, խնդիր է այն, որ քաղաքացիները սոցիալական հարթակներն օգտագործում են ռազմական գաղտնիք հրապարակելու համար։ Օրինակ՝ շարասյան անցնելը։ Այս հարցն ինչպե՞ս կարելի է լուծել։ Լուծումներ կան, օրինակ՝ քաղաքացիներին գիտելիք տալ, որ չի կարելի նման բան անել։ Կամ «Ֆեյսբուքը», ինտերնետը սահմանափակել։ Բայց նման գործիքները կիրառվում են, եթե կրթական մեխանիզմը չի աշխատում։ Այսինքն, մենք միանգամից չենք կիրառելու սահմանափակումները։ Եթե նախնական գործիքներն արդյունավետ չեն լինում, նոր կիրառվում է ծայրահեղ սահմանափակումը»։

https://www.youtube.com/watch?v=SyPSV6mLoe0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728