Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է». Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Այբ» դպրոցի մի խումբ աշակերտների

Փետրվար 25,2023 17:00

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ:

Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով նախաձեռնել են հանդիպում նախագահ Սարգսյանի հետ:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը աշակերտներին սիրով նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված՝ «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները՝ հույս հայտնելով, որ այն ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմելու հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը:

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    երիտասարդների մի կարեւոր հատուածին էլ յոյսը՝ դուք էիք

    յիշո՞ւմ էք, որ ջահել սփիւռքահային ասացիք թէ ձեր սերունդը Արցախը ազատագրեց, հայոց մնացեալ հողերուն էլ, յաջորդ սերունդները թող տիրանան…

    սակայն վերջում, երկիրն ու Ազգը յանձնեցիք՝ Փաշինյանի փողոցին, կործանիչ ուժերու…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728