Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում. Էրիկ Ալեքսյանյան

Մարտ 01,2023 23:03

Փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, ով հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021 թ-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորն որեւէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։

Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում։ Հավելելով, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքն չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։

Հասարակությանը տեղեկացնենք, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռեւս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։

Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031