Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման խորհրդի՝ նիստին մասնակցած անդամները հավանություն են տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածություններին

Մարտ 03,2023 17:54 Share

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:

Նիստի օրակարգում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածությունների քննարկումն էր՝ ՀՀ վարչապետի նշանակմանը ներկայացնելու նպատակով։

Կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Նարա Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում ևս նրա մասնագիտական գիտելիքներն ու փորձը կօգտագործվեն կրթության ոլորտում։

Այնուհետև թեկնածուները պատասխանել են կառավարման խորհրդի անդամների հարցերին, ներկայացրել ՀՀ կրթության տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը միտված իրենց առաջարկությունները։

Կառավարման խորհրդի՝ նիստին մասնակցած 7 անդամները միաձայն հավանություն են տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածությունների ներկայացմանը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031