Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտական ավտոբուսի վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել է

Մարտ 10,2023 15:40

Կապանի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտական ավտոբուսը՝ դեպի Կապան ուղեւորվելուց, Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։ Մոտ 5 մետր բարձրությունից ավտոբուսը ընկել է գետը։ Ավտոբուսի մեջ մանկավարժներ, աշակերտներ եւ այլ աշխատակիցներ են եղել։

Մինչ փրկարար ծառայության եւ շտապ օգնության հասնելը՝ առաջին օգնությունը ցույց են տվել գյուղացիները՝ փորձելով տուժածներին հանել։

Aravot.am-ի տեղեկություններով, աշխատակիցներից մեկը մահացել է, մահացածի ինքնությունը ճշտվում է, 15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն այս պահին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի հետ Կապանի բժշկական կենտրոնում է։

 

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031