Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է գնացքին

Մարտ 12,2023 10:37

Մարտի 12-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և բեռնատար գնացքը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս․-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ․-ն (ծնված 1977 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031