Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում «Nissan Tiida» ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն

Մարտ 14,2023 23:35

Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան:

 

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031