Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքում նույնիսկ գարեջուր չկա խմած. արձագանքում է թմրանյութ օգտագործելու կասկածանքով կալանավորված պարեկի մայրը

Մարտ 18,2023 16:38

«Ո՛չ օգտագործել է, ո՛չ էլ առքուվաճառքի մեջ է եղել, աշխարհն է ճանաչում իրեն: Աշխատանքի տեղից էլ հետաքրքրվեք, բնակչությունից, հարազատներից: Նույնիսկ ծխախոտ չի ծխում, որպես վատ սովորություն, գարեջուր խմած չկա կյանքում: Հանգամանքները հետո կպարզվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում որդուն վերագրվող արարքներին՝ թմրանյութ պահելուն, օգտագործելուն ու իրացնելուն այսպես արձագանքեց մարտի 16-ին կալանավորված կրտսեր պարեկ Տիգրան Առաքելյանի մայրը՝ Աննա Առաքելյանը:

Նրա խոսքով, իրենք սովորական գյուղացի մարդիկ են, քրտինքով ապրող. «Տղաս օրենսգիրքը լավ գիտի, ամեն օր գրում ու կարդում է: Ֆիզկուլտ ինստիտուտն է սովորել, ավարտել: Կին ունի, մեկ տարեկան երեխա: Ինքը մեղավոր չէ 100 տոկոս: Հետո կպարզվի, կիմանաք: Եթե գրպանում էլ եղել է, ինքը մեղավոր չէ, կպարզվի իր անմեղությունը: Հազար մարդու հետ է շփվել աշխատանքի բերումով:  Գրպանները ամեն ինչ կարող է հայտնվել, մարդ ես ինչ կա որ»:

Տիգրան Առաքելյանը երկու տարի էր, ինչ պարեկային ծառայությունում էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031