Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում այս պահին պահվում են 33 հայ ռազմագերիներ»․ ԱԳ նախարար

Մարտ 24,2023 22:50

«Չկա կարեւոր հանդիպում կամ բանակցություն, որում տեղ չի հատկացվում գերիների վերադարձի հարցին։ Տեւական ժամանակ է, ցավոք, Ադրբեջանը ոչ մի հայ ռազմագերու ազատ չի արձակել, մինչդեռ դա իր պարտավորությունն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանական կողմն ընդունում է, որ Ադրբեջանում այս պահին պահվում են 33 հայ ռազմագերիներ։ Հայկական կողմն ունի տեղեկություն եւ փաստեր, որ այլ անձինք եւս ինչ-որ պահին ողջ են եղել եւ ադրբեջանական տիրապետության տակ են եղել, բայց ադրբեջանական կողմը պնդում է, թե տեղեկություն չունի նրանց ճակատագրի վերաբերյալ»,-հավելեց Արարատ Միրզոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031