Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. նախկին փեսան մարմնական վնասվածք է պատճառել զինծառայողին

Ապրիլ 03,2023 11:46

Aravot.am-ի տեղեկություններով, պայմանագրային զինծառայող Է. Մ.-ն մարտի 30-ին հաղորդում է տվել, որ Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ.Ս.-ն՝ նույն հանձնաժողովի անդամների եւ Չիվա բնակավայրի վարչական ղեկավարի հետ մեկնել է գյուղ Սերս, ըստ նախնական պայմանավորվածության նույն բնակավայրի վարչական շենքում քրոջ՝ Տ.Մ.-ի երեխաներին տեսակցելու նպատակով:

Ըստ նույն աղբյուրի՝ երեխաներին վարչական շենք է բերել Է. Մ.-ի քրոջ նախկին ամուսինը՝ Ա. Բ.ն, որը գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել է աներձագի հետ վիճաբանել, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա 2-3 անգամ հարվածներ է հասցրել գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930