Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները կիսվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձով

Ապրիլ 04,2023 12:16 Share

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրեններ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով  Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման հարցը: Արաքսիա Սվաջյանը փաստել է Տավուշի մարզի ավելի քան 80 դպրոցում նոր չափորոշչի ներդրման գործընթացի աշխատատարությունն ու վերահսկելիությունը: Նա շեշտել է, որ ՀՀ մյուս մարզերի դպրոցներում չափորոշչի ներդրման գործընթացը կարող է ուղեկցվել որոշակի այլ դժվարություններով, հետևաբար ապավինում է վերապատրաստված մասնագետների  ջանքերին:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու իրականացված վերապատրաստումների արդյունքները և չափորոշիչը փորձարկած ուսումնական հաստատությունների տնօրենների հետ կատարելու փորձի և մտքերի փոխանակում:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշչի ներդրման մեխանիզմների մասին, ներկայացրել սպասվելիք փոփոխությունները և  Տավուշի փորձի որոշ մանրամասներ:

Թեղուտի միջնակարգ դպրոցի Ա. Թամրազյանը ներկայացրել է դպրոցի 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը՝ հատկապես անդրադառնալով ընտրովի բաղադրիչին: Հնչել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են նախագծային աշխատանքների և երկարօրյա դասընթացների կազմակերպմանը:

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է. Սահակյանը ներկայացրել է նախագծային ուսուցման վերաբերյալ դպրոցի փորձը, մասնակիցներին ուղեկցել քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ՝ ներկա գտնվելու աշակերտների իրականացրած հետազոտություններին:

Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանն էլ խոսել է ներդպրոցական վերահսկողության մասին՝ մանրամասն անդրադառնալով մնացորդային գիտելիքների ստուգմանը և առաջին աստիճանի բարդության հարցերին:

Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Անանյանը ներդպրոցական վերահսկողության շրջանակում անդրադարձել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում»   ծրագրին  և երկարօրյա  պարապմունքներին:

Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մ. Առաքելյանն էլ խոսել է գնահատման նոր  մեթոդաբանության,  ծնողական համայնքում դրական արձագանքների մասին։

Հանդիպման ընթացքում հնչել են քննարկվող թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց պատասխանել են Տավուշի մարզի տնօրենները և ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը՝ ևս մեկ անգամ կարևորելով կրթության բարեփոխումների այս գործընթացի առաջնահերթությունները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930