Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորում եմ ՀԱԿ-ին, որ լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրեցին եւ ցավում եմ, բայց կմնան լուսանցքում». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 19,2023 17:28

ՀԱԿ-ը դիմել էր իրավապաշտպանների, ՀԿ-ների՝ հարթակ ստեղծելու եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու համար: Ըստ ՀԱԿ հայտարարության, պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում):

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը այս առնչությամբ արձագանքեց ՀԱԿ-ի պահանջին. «Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան եւ պետք է ուրիշ բան փորձեն, կրկին փորձեն: Անկեղծ ասած, նախ անլուրջ եմ վերաբերվում։ Երկրորդը՝ այդ քաղաքական ուժը իր կշիռը վաղո՜ւց կորցրել է եւ յուրաքանչյուր նախաձեռնություն նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված՝ արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ իրենք էլ քաղաքական ակտիվության ինչ-որ թեմա գտնեն: Թեպետ կարելի էր Լաչինի միջանցքի հետ կապված հարթակ ստեղծեին, օգտագործեին իրենց միջազգային փորձը: Բայց իրենք ամենակարեւոր թեման ընտրեցին թերեւս վերջին ժամանակահատվածի, ես շնորհավորում եմ իրենց, որ իրենք լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրեցին եւ ցավում եմ, բայց կմնան լուսանցքում»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՔՊ-ի ներսում իր հրաժարականի հարցը քննարկման թեմա չէ, իր անուն ազգանունը միշտ է քննարկման առարկա ու արդեն հոգնել է այն կարդալուց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930