Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը և դեսպան Մարդիսալու-Կահարին քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջեւ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Նոյեմբեր 20,2026 13:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

ՀՀ անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել