Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսո Պավլիաշվիլին նվեր է որակել Արսեն Շախունցի երգը

Ապրիլ 30,2023 19:55

Արսեն Շախունցն ամենապահանջված արտիստներից  է, նա միայն YouTube-ում ավելի քան 498.000 հետեւորդ ունի, իսկ դիտումներն 303 միլիոնից ավելի են։ Մասնավորապես 2019-ին թողարկված նրա «Девочка, стоп!» երգը արդեն ավելի քանի 147 միլիոն դիտում ունի YouTube-ում:

Արսեն Շախունցի երաժշտական կարիերայի անբաժան մասն են կազմում ճանաչված արտիստների հետ զուգերգերը, որոնք եւս կարճ ժամանակ անց հիթային են դառնում:  Դրանից մեկը  Սոսո Պավլիաշվիլիի հետ «Загуляли пацаны» կատարումն է, որը շատ ջերմ ընդունվեց նրանց երկրպագուների ու ընդհանրապես երաժշտասերների կողմից։ Ռուսական լրատվամիջոցները այս զուգերգն անվանել էին ամռան գլխավոր հիթ։ Երգի գաղափարը Սոսո Պավլիաշվիլիինն էր, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Արսեն Շախունցի եւ նրա տիկնոջ՝ Իրինայի ջանքերով։ Հարցազրույցներից մեկում Սոսո Պավլիաշվիլին նշել է, որ տեսահոլովակը Արսենի նվերն է իրեն։

Մյուս ստացված համագործակցությունը Արկադի Դումիկյանի հետ է կայացել։ Նրանց «Давай, веселей» երգը վերջին շրջանի ամենաշատ դիտված եւ միջոցառումների ժամանակ  ամենապահանջված կատարումներից է։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Արսեն Շախունցն է։ Երկու հայ երգիչների կատարումը սիրվել է ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, այդ կատարումը ամենաշատն է շրջանառվում սոցցանցերում՝ օգտատերերի էջերում:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930