Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար միշտ տոն է Հայաստան գալը». Սոսո Պավլիաշվիլի

Նոյեմբեր 10,2015 23:10

«1997 թվականին, երբ այս սուրբ հողի վրա՝ նույն հիասքանչ դահլիճում, առաջին անգամ համերգ ունեցա, դեռ երիտասարդ էի ու գեղեցիկ: Հիմա միայն գեղեցիկ եմ: Նաև երջանիկ եմ, որ մինչև հիմա ձեզ հետ եմ»,- ասաց երգիչ Սոսո Պավլիաշվիլին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ նոյեմբերի 10-­ին կայացած իր համերգի ժամանակ:

Ավելի վաղ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, երգիչն ասաց, որ տարվա ընթացքում հասցնում է մի քանի անգամ լինել մեր երկրում. «Ինձ համար միշտ տոն է Հայաստան գալը: Հիանալի է, երբ հավաքվում են գեղեցիկ, երաժշտական, հումորով երիտասարդներ: Դու նրանց համար ես երգում ու պարում, նրանք՝ քեզ: Ու դառնում է տոն»,- ասաց երգիչը:

Ի դեպ, նա այս անգամ Երևան է եկել Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ. «Հրաշալի է հայ երիտասարդների առջև ելույթ ունենալը: Սրտանց ցանկանում եմ, որ նրանք ստեղծեն ամուր ընտանիքներ, սիրված լինեն, շատ երեխաներ ունենան և հավատան Աստծուն ու իրենց երկրին»:

Ս. Պավլիաշվիլին համերգի ընթացքում երգեց ինչպես արդեն հայտնի, հին, այնպես էլ նոր երգեր: Նրա կատարմամբ հնչեց նաև «Երևան» երգը:

Հավելենք, որ համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30