Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ենք վարի տալիս․․․Երանոսյանին դատում են, որ ոստիկանապետի աղջիկը գործի չի եկե՞լ»․ Լեւոն Երանոսյան

Մայիս 10,2023 19:30

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն այսօր դատական նիստից առաջ Factor.am-ի եւ Հանրային հեռուստաընկերության Լուրերի լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի եղել, թե Վլադիմիր Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։

«Ասում են՝ զորքերում է աշխատել, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,-ասաց Երանոսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է  Գասպարյանի դստերը` Յուլյա Գասպարյանին փոխգնդապետի կոչում շնորհվել,  Երանոսյանը պատասխանեց․ «Դե եթե մարդիկ ծառայում են, գալիս է ժամանակը կոչում պիտի ստանան»։

Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց՝ դատարանը կորոշի,  հետո զայրույթով արձագանքեց․«Երկիր ենք վարի տալիս, գնացեք երկրով զբաղվեք, Երանոսյանին դատում են, որ ոստիկանապետի աղջիկը գործի չի՞ եկել»։

Յուլյա Գասպարյանին մեղադրանք է  առաջադրվել  9 միլիոն դրամ վատնմանն օժանդակելու հոդվածով։

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031