Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրովին պետք էր չեզոքացնել, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակներն իրագործվեն. Իշխանյան

Մայիս 10,2023 21:21

«Իշխանությունները թուրք-ադրբեջանական նպատակների ներկայացուցիչներն են: Եթե ուզում են իրենց նպատակներին հասնել ու ջախջախել ՀՀ-ն, պետք է ջախջախեն Հայաստանը, Արցախն ու հայերի իրավունքները: Յուրի Խաչատուրովը 92 թվականին եկավ Հայաստան ու սկսեց պաշտպանություն: Մենք շատ վատ վիճակում էինք այդ ժամանակ, Կապանն էին ռմբակոծում, Մարտակերտի մի մասն ընկած էր: Այդ ժամանակ եղավ փոփոխություն, ընդդիմությունը հասավ նրան, որ Արցախը ուրացած Լեւոն Տեր-Պետրոսյանը անվտանգությունը հանձնեց ընդդիմությանը: Խաչատուրովը կազմակերպեց Կապանի օպերացիան ու թշնամուն դեն նետեցին 15 կմ ու էլ չէր ռմբակոծվում »,- այսօր Յուրի Խաչատուրովի որդու՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ավագ Խաչատուրովի սխրանքներն էր թվարկում ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի փետրվարի 7 նիստում քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են և անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Հենց այս հանգամանքներն են քննվելու դատարանում դռնփակ նիստերով: Ի դեպ՝ այսօր հետաձգված դատական նիստը կշարունակվի վաղը: Իսկ այսօր հետաձգվել է նոր հանրային պաշտպան ներգրավելու եւ գործով երկու պաշտպանների բացակայության պատճառով։ Ըստ Խաչատուրովի պաշտպան Ենոքյանի՝ քննարկվել է այդ պայմաններում դատական նիստը շարունակելու հնարավորությունը, որի ժամանակ իրենք նշել են, որ հնարավոր չէ շարունակել դատական նիստը։ Դատարանը դատական նիստը հետաձգել է աշխատանքային օրվա ավարտման կապակցությամբ: Նրա խոսքով` նոր ներգրավված հանրային պաշտպանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ նյութերը մեծածավալ են` մոտ 60 հատոր։

«Հիմա, եթե դուք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա եք, ինչ պետք է անեք, պետք է փորձեք ազատվել նրանցից, որոնք լավագույնս են պաշտպանում: Դա նրանց հաջողվում է անել իրենց ներկայացուցչի միջոցով: Ինչպես հիշում եք՝ գաղտնալսումներից պարզ էր, որ շինծու գործ են սարքում Յուրի Խաչատուրովի վրա, նրան ասոցացնելով Քոչարյանի հետ, որովհետեւ նրա նկատմամբ ատելությունը այնքան էին զարգացրել, որ կարող էին այդտեղ հասցնել: Ինչպես գիտենք՝ ռազմական ոլորտում այն պայմաններում է ոլորտը լավ գործում, երբ ժառանգական է դառնում. հորից որդուն փոխանցվող թե՛ գաղափարական, թե ՛ կազմակերպչական մոտեցումները շատ ավելի բարդ էին սարքելու Ադրբեջանի համար»,- նկատեց Իշխանյանը: Նրա խոսքով, Գրիգորի Խաչատուրովին պետք է չեզոքացնել, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակներն իրագործվեն. «Դա իրենց մեծ նպատակին հասնելու փոքրիկ մարտավարությունն է՝ շինծու գործ են հարուցել: Այսօր մեկ այլ շինծու գործով Գրիգորիի եղբորը՝ Իգորին արդարացրին, որ մարդիկ կարծեն, թե ամեն ինչ վերջացավ, Գրիգորի Խաչատուրովն է արդարացել: Այն, որ Գրիգորի Խաչատուրովը նստած է, դա օգնում է, որ Արցախի հայրենակիցները այդ զրկանքները կրեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031