Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը

Մայիս 18,2023 16:56

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձել են զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը, քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանը։

🏘 Վահան Քերոբյանը կարևորել է ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը, ինչը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքների տնտեսական աճին։

📄 Հանդիպման ավարտին կողմերը համաձայնեցրել են ընթացիկ և ծրագրված գործողությունները ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031